Ռուսաստանը 2016-ին արտահանել է 7 մլրդ դոլարի զենք

7

Ռուսաստանը այս տարվա 8 ամիսների ընթացքում արտերկիր է մատակարարել ավելի քան 7 մլրդ դոլարի զենք, այս մասին տեղեկացրել է «Ռոստեխ» պետական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովը: Հայտնում է TASS-ը:

«2016 թվականի առաջին 8 ամիսներին ռազմական արտադրանքի ծավալը, որը արտահանվել է, կազմում է ավելի քան 7 մլրդ դոլար»,- հայտնել է նա:

Չեմեզովը հիշեցրել է, որ «Ռոսոբորոնէքսպորտի» պատվերների պորտֆելը (ընդգրկված է «Ռոստեխի» մեջ) գերազանցում է 46 մլրդ դոլարը:

2015թ. Ռուսաստանը վաճառել է 14,5 մլրդ դոլարի զենք: