Մինչև 2015 թվականի ավարտը Ռուսաստանը կվերջացնի ուղղաթիռների մատակարարումն Ադրբեջանին: Ներկա դրությամբ ադրբեջանական կողմին 24 հատ Մի-35Մ մարտական ուղղաթիռ է փոխանցվել, ինչպես նաև Մի-17 ուղղաթիռների մի մասը: Տեղեկացնում է Ռեգնում-ը:
Նշենք, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը 2010-ին պայմանագիր էին ստորագրել 24 հատ Մի-35Մ, 40 հատ Մի-8, Մի-17 և Մի-17В1 ուղղաթիռներ գնելու համար:
Ադրբեջանը հետաքրքրություն է ցուցաբերում նաև Կա-52 Ալիգատոր ուղղաթիռների նկատմամբ, այս հարցով կողմերը դեռևս բանակցում են:














