Ռուսաստանը և Թուրքիան բանակցում են С-400 զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու շուրջ

10

Ռուսաստանը և Թուրքիան բանակցում են Թուրքիային С-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու շուրջ, հաղորդում է RIA Novosti-ն:

Ռուսաստանի ռազմա-տեխնիկական համագործակցության համակարգի աշխատակցի փոխանցմամբ` որոշումը կայացվել է ՌԴ և Թուրքիայի նախագահների հանդիպման ժամանակ և դրա շուրջ ակտիվ բանակցություններ են ընթանում նախորդ տարվա դեկտեմբերից սկսած:

Թուրքիայի և ՌԴ-ի միջև C-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համալիրի մատակարարման շուրջ հաջորդ բանակցությունները տեղի են ունենալու 2017-ի մայիսին Ստամբուլում: