Ռուսաստանը և Թուրքիան աշխատում են ԼՂ հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ. Չավուշօղլու

9

Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանը և Թուրքիան համատեղ աշխատում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ:

Ելույթ ունենալով Վաշինգտոնի մամուլի ազգային ակումբում՝ Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան և Ռուսաստանը վերականգնել են իրենց հարաբերությունները և հիմա համագործակցում են տարածաշրջանում խնդիրները լուծելու ուղղությամբ, այդ թվում նաև կարգավորելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: