Ռուսաստանը ցանկանում է կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները. Պեսկով

5

Մոսկվան ցանկանում է Անկարայի հետ հարաբերությունները կարգավորել, բայց Թուրքիայի կողմից առանց մի շարք գործողություններ կատարելու դա անհնար է: Հայտարարել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնում է Russia Today-ը:

«Մենք կցանկանայինք և ցանկանում ենք մեր հարաբերությունների կարգավորում և կցանկանայինք վերադառնալ բարի փոխշահավետ համագործակցության ժամանակաշրջանին: Բայց, միևնույն ժամանակ, նախագահ Պուտինը բավականաչափ հստակ հասկացրել է, որ տեղի ունեցածից հետո Անկարայի կողմից առանց անհրաժեշտ գործողությունների կատարման ռուսական կողմի համար հարաբերությունների որևէ կարգավորում հնարավոր չէ»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ՌԴ-ի հետ հարաբերությունները կարգավորելու մասին Էրդողանի խոսքերը: