Ռուսաստանը չի խառնվի Հայաստան-Արցախ մաքսակետի տեղադրման հարցին. բայց անհանգստացած է հայերեն լեզվի համար

119

 Ռուսաստանի Դաշային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովը հատարարել է, որ Ռուսաստանը մտադիր չէ խառնվել Հայաստանի և Արցախի սահմանային անցակետի աշխատանքին: 

Այն հարցին, թե  արդյոք Հայաստանի և Արցախի սահմանին մաքսավորներ կլինեն, Բելյանինովը պատասխանել է. «Առաջիկայում չենք նախատեսում: Ես Հայաստանում ներկայացուցիչ եմ նշանակել, առաջիկայում նա կգնա Հայաստան: Ամենայն հավանականությամբ,  նա կայցելի սահման, սակայն հայ մաքսավորների գործերին չենք պատրաստվում միջամտել:

Այսօր գլխավոր հարցը աշխատանքային լեզվի հարցն է: Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի Մաքսային միությունում մենք ռուսերենն ենք գործածում որպես աշխատանքային լեզու, իսկ Հայաստանում, ինչպես հայտնի է, գործածվում է հայերենը»: