Ռուսաստանը Չինաստանին 4.7 քառ. կմ հողատարածք է վերադարձրել

20

Չինաստանը Ռուսաստանից 4.7 քառ. կմ մակերեսով հողատարածք է ստացել ՌԴ Ուսուրիյսկ քաղաքի մոտակայքում: Տեղեկացնում է Корреспондент-ը` China Daily-ին հղումով:

Տարածքը կընդգրկվի Չինաստանի հյուսիսարևելյան Հունչուն նահանգի Ցզիլին շրջանի կազմում: Նախկինում այդ հողատարածքը պատկանել է Ցին դինաստիային, սակայն փոխանցվել է Ռուսաստանին Ափիոնային երկրորդ պատերազմից հետո:

1858-1915 թթ. Ցինյան  կայսրությունը Ռուսաստանին է փոխանցել մոտ 1.5 մլն քառ. կմ տարածք: Նոր չինական տարածքով հոսում է Հուբութու գետը: