Ռուսաստանը շարունակում է զինել Ադրբեջանին. Т-90С տիպի 100 տանկերի մատակարարումն ավարտվել է

7

Ռուսաստանն ավարտել է Ադրբեջան Т-90С տիպի 100 տանկերի մատակարարումը: Այս մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինը:

Բիրյուլինի խոսքով` պայմանագրի կատարումից բացի հնարավոր է Բաքու կրկին նույն քանակությամբ Т-90С տանկեր մատակարարվեն, ինչը դեռևս պայմանագրով ամրագրված չէ:

Նա նշել է, որ Т-90С տիպի տանկեր մատակարարելու համաձայնագիրը Մոսկվան ու Բաքուն կնքել են 2011 թվականին, բայց զրահատեխնիկայի մատակարարման ժամկետները փոփոխվել են, քանի որ  Ադրբեջանն ուշացրել է վճարումներ կատարելը:

Բիրյուլինը նաև շեշտել է, որ շարունակվում են Մի-171 ու Մի-35 ուղղաթիռների ուղղությամբ տարվող աշխատանքները, բեռնաթափվում են զրահատրանսպորտները, թեթև հրազենային զենքերը, ականանետերն ու հաուբիցները: