Ռուսաստանը նույնիսկ այսօր է զինում Ադրբեջանին. Ադրբեջանը կստանա ՏՕՍ-1Ա ծանր հրանետային համակարգեր

5

Չնայած որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում փորձում է կազմակերպել Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը, սակայն նույնիսկ այսօր չի զլանում մեր թշնամուն զենք մատակարարելուց:

MK.ru-ի փոխանցմամբ՝ ռուսական «Ուրալվագոնզավոդ» կորպորացիան մոտ օրերս Բաքու կուղարկի Ադրբեջանի պատվիրած ռազմատեխնիկայի հերթական խմբաքանակը:

Ադրնեջանը կստանա ՏՕՍ-1Ա  ծանր հրանետային համակարգեր, որում ընդգրկված է 6 մեքենա, ՏՄՄ-6 ծանր մեխանիզացված կամուրջներ և 3 միավոր ԻՄՌ-3Մ ինժեներական մեքենա:

ՏՕՍ-1Ա-ի կրակի հեռահարությունը 6 կիլոմետր է, խոցման մակերեսը՝ 2.5-4 հեկտար՝ կախված հրթիռի տեսակից: