Ռուսաստանը ՆԱՏՕ-ի ուժերի ծավալմանը հակազդելու նպատակով երեք նոր դիվիզիա կստեղծի. Շոյգու

16

TASS-ը հայտնում է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երկրի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ուժերի ծավալմանը հակազդելու նպատակով որոշել է երկրի Արևմտյան ռազմական օկրուգում ստեղծել երկու նոր դիվիզիա, ևս մեկն ստեղծվելու է Հարավային ռազմական օկրուգում, այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, նպատակ ունենալով հակազդել ՆԱՏՕ-ի ուժերի ավելացմանը իր սահմանների անմիջական հարևանությամբ, մի շարք միջոցառումներ է ձեռնարկում: Մինչև տարեվերջ երկու նոր դիվիզիա կստեղծվի Արևմտյան ռազմական օկրուգում, մեկը՝ Հարավային ռազմական օկրուգում», – հայտարարել է Շոյգուն գերատեսչությունում խորհրդակցության ժամանակ:

Երեք նոր դիվիզիաների ստեղծման մասին վերջինս հայտարարել էր դեռ հունվարին: Յուրաքանչյուր դիվիզիայի կազմում կլինի 10 հազարական զինվորական: