Ռուսաստանը Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռներ կտրամադրի Ադրբեջանին

8

Ռուսաստանը պատրաստվում է Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռներ արտահանել Ադրբեջան, տեղեկացնում են ինքնաթիռ արտադրող «Իրկուտ» ընկերությունից:

Ռուսական կողմն ինքնաթիռը ներկայացրել է Ադրբեջանի օդուժի համար, սակայն ընկերությունը չի նշում, թե քանի ինքնաթիռ է տրամադրվելու:

«Այժմ որոշ գործընթացներ են իրականացվում: Կարծում ենք, որ առաջիկայում Ադրբեջանը կներառվի Յակ-130 օգտագործող երկրների թվում»,-ասել է ընկերության ներկայացուցիչը: