Ռուսաստանը մտադիր է ռուբլին փոխարինել մեկ այլ արժույթով

11

Ռուսաստանը մտադիր է ռուբլին փոխարինել մեկ այլ արժույթով:  Հարցի շուրջ ՌԴ Պետդումայում քննարկումներ են անցկացվում: Այս մասին հայտնել է МИР-24-ը:

Հարցի քննարկումն առաջ է քաշել երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը: Մտադրություն կա ռուբլին փոխարինել մեկ արժույթով, որն ավելի կայուն կլինի շուկայում: Կոռուպցիայի դեմ պայքարի և անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ Անատոլի Վիբորնին հայտնել է, որ այժմ օրենքի նախագիծ է մշակվում, որը թույլ կտա ստեղծել նոր արժույթ:

Նոր արժույթի նպատակն է զերծ մնալ դոլարի և եվրոյի հանդեպ անկումից, ինչը հիմա տեղի է ունենում ռուբլու հետ:

Բայց պատգամավորն ընդգծել է, որ հարցը դեռևս քննարկվում է խորհրդարանի ստորին պալատում և դեռևս շատ հարցեր կան շտկելու մինչ արժույթի փոփոխության հասնելը: Բացի այդ Սահմանադրության մեջ ևս անհրաժեշտ կլինեն փոփոխություններ կատարել: