Ռուսաստանը մտադիր է ընդլայնել սպառազինությունների և ռազմատեխնիկայի մատակարարումը Թուրքիա

13

Ռուսաստանը մտադիր է ընդլայնել սպառազինությունների և ռազմատեխնիկայի մատակարարումը Թուրքիա: Հայտարարել է ռուսական խոշորագույն զենքի մատակարար «Ռոսօբորոնէքսպորտ» պետական ընկերության մամուլի ծառայությունը:

Մայիսի 5-ին Ստամբուլում մեկնարկում է IDEF-2015 պաշտպանական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսը, որտեղ պետական ընկերությունը մտադիր է թուրք գործընկերների հետ մի շարք բանակցություններ վարել:

Թուրքիայի հետ համագործակցության ամենահեռանկարային ուղղություններից են կարճ հեռավորության ՀՕՊ համալիրները, զրահապատ տեխնիկան, կապի թվային միջոցները, ուղեծրային տիեզերական համակարգերը, ինչպես նաև տարբեր ռազմածովային տեխնիկա և զինատեսակներ: