Ռուսաստանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի հույս ունի

10

Ռուսաստանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի հույս ունի Հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռոսիյսկայա գազետա»-ն, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ:

«ԼՂ խնդիրը Ձեր, Հայաստանի ու Ռուսաստանի Նախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարությամբ փորձում ենք ընդհանուր հայտարարի բերել: Հուսով եմ, որ կհասնենք առաջընթացի»,- ասել է Լավրովը: