Ռուսաստանը կշարունակի ղարաբաղյան հակամարտության հարցում իր ակտիվ դերակատարությունը

36

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Ռուսաստանի դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունների հարցում:

Հարցին, թե արդյոք Ռուսաստանը պատրաստվում է առաջին ջութակի դեր կատարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ նոր՝ առավել ակտիվ բանակցային փուլում, Զախարովան շեշտել է. «Ռուսաստանը միշտ շատ ակտիվ դեր է կատարել: Մենք ցանկություն չունենք որևէ «ջութակ» նվագել՝ թվային կարգով: Կա ցանկություն, այնուամենայնիվ, մոտենալ կարգավորմանը այնպիսի միջոցներով, որոնք քաղաքակիրթ են ճանաչվել և փորձարկվել են արդյունավետության առումով: Մենք շատ ակտիվ դեր ենք խաղացել, ինչպես գիտեք»: