Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կարող է օգտագործել Ինջիրլիք ավիաբազան Սիրիայի ուղղությամբ մարտական թռիչքներ իրականացնելու համար՝ ավելացրելով, որ Ռուսաստանը չի ներկայացրել այդպիսի հայտ: Հայտնում է թուրքական Անադոլու գործակալությունը:
Միաժամանակ Յըլդըրըմը հայտնել է նաև, թե իր կարծիքով Ռուսաստանը չունի Ինջրլիքից օգտվելու կարիք, քանի որ Սիրիայում ունի երկու ավիաբազա, որոնց հեռավորության տարբերությունը 150 կմ-ից էլ պակաս է:
Ի դեպ, Ինջիրլիք ավիաբազան ՌԴ-ին տրամադրելու մասին հայտարարել էր նաև Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշողլուն, ինչը բարձրացրել էր մեծ աղմուկ և պատճառ դարձել, որ Չավուշողլուն արդարանար՝ շեշտելով, որ իրեն սխալ են հասկացել, քանի որ ինքը նկատի է ունեցել որ Ռուսաստանն էլ կարող է այլ երկրների պես օգտվել ավիաբազայից՝ ԻԼԻՊ դեմ հակաահաբեկչական գործողությունների նպատակով:














