Ռուսաստանը Կասպից ծովից 26 թևավոր հրթիռ է արձակել ԻՊ-ի 11 թիրախների ուղղությամբ (Տեսանյութ)

3

Ռուսաստանի՝ Կասպից նավատորմի 4 հրթիռակիր նավեր 26 թևավոր հրթիռ են արձակել Սիրիայում ԻՊ-ի 11 թիրախների ուղղությամբ: Այս մասին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն զեկուցել է նախագահ Վլադիմիր Պուտինին:

«Օբյեկտիվ վերահսկողության տվյալներով, բոլոր նշանակետերը ոչնչացված են, քաղաքացիական օբյեկտները չեն տուժել: Հարվածներից ստացած արդյունքները հաստատեցին մեծ տարածության՝ գրեթե 1500 կմ հեռավորության վրա հրթիռների բարձր արդյունավետությունը»,- ասել է նախարարը:

«Այն, որ մենք հարվածներն իրականացրել ենք Կասպից ծովի ջրային տարածքից շուրջ 1500 կմ հեռավորությամբ, բարձր արդյունավետությամբ զենքից, և կործանել ենք բոլոր թիրախները, իհարկե, խոսում է պաշտպանական արդյունաբերական համալիր ձեռնարկությունների և անձնակազմի լավ պատրաստվածության մասին»,- ասել է Պուտինը: