Ռուսաստանը զենք է առաքել Իրաքի քրդերին: Մարտի 14-ին քուրդ կամավորների գլխավոր շտաբի փոխհրամանատարին ռուս բարձրաստիճան դիվանագետների ներկայությամբ փոխանցվել է ԶՈւ-23-2զենիթային 5 համակարգ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Զենքի խմբաքանակը ստացվել է մարտի 14-ին և նախատեսված է իրաքյան Քրդստանի զինյալ կազմավորումների` փեշմերգայի համար: Զենքը փոխանցվել է ՌԴ դեսպանի և գլխավոր հյուպատոսի ներկայությամբ»,-ասել է իրաքյան Էրբիլում ՌԴ գլխավոր հյուպատոսության կցորդ Արտեմ Գրիգորյանը:
Ըստ նրա, փոխանցվել է ԶՈւ-23-2 զենիթային 5 համակարգ և 20 հազար արկ: Գրիգորյանը հայտնել է նաև, որ Բաղդադում Ռուսաստանի դեսպան Իլյա Մորգունովը մարտի 13-ին Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանիի հետ հանդիպմանը քննարկել է ռուսական զենքի նոր խմբաքանակների առաքման հարցը:














