Ռուսաստանի և Իրանի միջև հակաօդային պաշտպանության C-300 համակարգերի մատակարարման մասին պայմանագիրը մտել է ուժի մեջ: Այս մասին հայտարարել է «Ռոստեխ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը:
Չեմեզովը չի հստակեցրել, թե հակաօդային պաշտպանության համակարգի որ մոդիֆիկացիան է մատակարարվելու Իրանին:
Նշենք, որ Dubai Airshow-2015 ավիացիոն-տիեզերական ցուցահանդեսի շրջանակներում ռուսական պատվիրակության ներկայացուցիչը հաղորդել էր, որ «Ալմազ-Անտեյ» կոնցեռնը, որը նշված պայմանագրի իրականացնող կողմն է, ի վիճակի է պայմանագրի ստորագրումից մեկուկես տարի հետո ապահովել C-300 համակարգերի արտադրությունը և մատակարարումը Իրանին:
Այս տարվա ապրիլին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել էր Իրանին C-300 զենիթահրթիռային համալիրի մատակարարման արգելքը:














