Ռուսաստանը բոլոր ջանքերը գործադրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար

6

Ռուսաստանը բոլոր ջանքերը գործադրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Այս մասին նշել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով լրագրողի հարցին՝ կապված սահմանում և շփման գծում վերջին շրջանում լարվածության աճի հետ:

«Մենք ամեն ինչ անում ենք, որ տարածաշրջանում հակամարտությունը, որն այսքան ձգվեց, կարգավորվի»,-ասաց Մարիա Զախարովան: