Ռուսաստանը բացում է սահմանները. չեղարկվում են ինքնամեկուսացման և անցագրային ռեժիմները

9
Ռուսաստանի քաղաքացիներն այսուհետ կարող են հատել երկրի սահմանը՝ հարազատներին տեսակցելու, բուժման, աշխատանքի և ուսման նպատակով։ Այլ երկրների քաղաքացիները ՌԴ կարող են մուտք գործել բժշկական նպատակով։

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում տալով երկրի վարչապետ Միխայիլ Միշուստինին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ համապատասխան հրամանագրերն արդեն ստորագրվել են։

Հունիսի 9-ից Մոսկվայում կչեղարկվի ինքնամեկուսացումը և անցագրային ռեժիմի: Այս մասին Մոսկվայի Հանրային պալատի նիստի ընթացքում հայտարարել է նախագահող Կոնստանտին Ռեմչուկովը:

«Արդեն վաղվանից՝ հունիսի 9-ից, ինքնամեկուսացումը, անցագրային ռեժիմը և զբոսանքների ժամանակացույցը կչեղարկվի»,- Ռեմչուկովի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով, հունիսի 16-ից ՌԴ մայրաքաղաքում կվերաբացվեն բացօթյա սրճարանները: