Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանը սերտորեն համագործակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս պետությունների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ և կշարունակի հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերը: Այդ մասին ասված է ՌԴ արտգործնախարարության՝ 2013թ.-ի ընթացքում գործունեության հիմնական ուղղությունների մասին զեկույցում։
«Համատեղ ջանքերի շնորհիվ ձեռք է բերվել հայ-ադրբեջանական բարձր մակարդակի շփումները վերականգնելու մասին սկզբունքային պայմանավորվածություն»:











