Հայաստանը դառնում է Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների զոհ. ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է

5

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Հայաստանի կառավարությանը և բիզնես կառույցներին տեղեկացրել է ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում հայտնված ռուսական ընկերությունների հետ համագործակցության ռիսկերի մասին: Այս մասին գրում է Ռեգնումը:

«Մենք կոչ ենք անում բոլոր պետություններին ու դրանց բնակիչներին հաշվի առնել իրենց բարի համբավի հետ կապված ռիսկը, որը ծագում է ռուսական ընկերությունների ու ֆիզիկական անձանց հետ համագործակցությունից, ինչպես նաև դադարեցնել բոլոր գործարքներրը, որոնք հակասում են ընդունված պատժամիջոցներիին: Ինչպես աշխարհի մյուս երկրներում գործող ԱՄՆ դեսպանատները, այնպես էլ Երևանում ամերիկյան դեսպանատունը, վերջին պատժամիջոցների մասին տեղեկությունը փոխանցել է Հայաստանի կառավարությանն ու ընկերություններին»,- նշված է ԱՄՆ դեսպանատան պատասխանում:

Նշվում է, որ Ուկրաինայի դեպքերի հետ կապված ռուսական ռազմաարդյունաբերական 8 ընկերությունների, երկու ֆինանսկան համակարգի և երկու տնտեսական ընկերության և մի շարք անձանց վրա սանկցիաներ են կիրառվել:

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին ԵՄ-ը և ԱՄՆ-ն Ուկրաինայում Ռուսաստանի դիրքորոշման պատճառով ընդլայնվել են Ռուսաստանի տնտեսության նկատմամբ պատժամիջոցները: Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել Գազպրոմբանկ, ՎԷԲ, Նովատեկ, Ռոսնեֆտ, ՎՏԲ, Ռոսսելխոզբանկ, Մոսկվայի բանկ ընկերությունները: Ըստ այդմ՝ հարկավոր է հիշել, որ Ռոսնեֆտը մտադիր է Նաիրիտի վերագործարկման համար ներդնել 400մլն դոլար: