Ռուսական ավիացիան մեկ ամսվա ընթացքում ԻՊ-ի 1623 օբյեկտ է ոչնչացրել. ՌԴ ՊՆ

14

Ռուսաստանը մեկ ամսվա ընթացքում ոչնչացրել է «Իսլամական պետություն» խմբավորման 249 կապի կետ, 51 վերապատրաստման ճամբար, 35 գործարան և արհեստանոց, 131 պահեստ, 371 հենակետ և 786 դաշտային ճամբար և բազա: Հայտարարել է ՌԴ ՊՆ Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության ղեկավար Անդրեյ Կարտապոլովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: 

«Սիրիայում ռուսսական ավիախմբի գործողությունների սկզբից մեկ ամիս է անցել և ժամանակն է որոշ արդյունքներ ամփոփել: Ընդհանուր առմամբ, մեկ ամսվա ընթացքում մեր ինքնաթիռները 1391 մարտական թռիչք են իրականացրել՝ ոչնչանելով ահաբեկիչների 1623 օբյեկտ»,- ասել է Կարտապոլովը: