ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության աշխատակիցներն առգրավել են թուրքական արգելված արտադրանքի խոշոր խմբաքանակ՝ 7.8 տոննա թուրքական «չերրի» լոլիկ, տեղեկացնում է ТАСС-ը։
««Ռոսսելխոզնադզորի» աշխատակիցների հետ համատեղ զննության ընթացքում նշվել է, որ բեռի տեսանելի մասին կից փայտե ներդիրներ են եղել, որոնց տակ էլ, պլաստիկ տարաներում, հայտնաբերվել են լոլիկները»,-ասված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունից տեղեկացրել են, որ դրանց պիտակներին որպես արտադրման երկիր նշված է եղել Թուրքիան, իսկ հայտնաբերված խմբաքանակը վարակված է եղել ծաղկային (կալիֆորնիական) թրիպսով։
Լոլիկի ամբողջ խմբաքանակը ոչնչացվել է։














