Ռոսնեֆտը դատի է տվել ԵՄ-ին

7

Ռոսնեֆտ ընկերությունն ու ռուսաստանցի գործարար Արկադի Ռոտենբերգը, որոնք հայտնվել է Եվրամիության պատժամիջոցների ցուցակում, դատի են տվել ԵՄ-ին: Հայցը ներկայացվել է Լյուքսեմբուրգում գտնվող Եվրոպական դատարան:

Ռոսնեֆտի ղեկավար Իգոր Սեչինը նշել է, որ Ռոնսեֆտը պատժամիջոցների ցուցակում ներառելն անհիմն, սուբյեկտիվ ու անօրինական քայլ է, քանի որ ընկերությունը կապ չունի ուկրաինական ճգնաժամի հետ:

Արկադի և Բորիս Ռոտենբերգներին պատկանող ընկերությունները բարդ վիճակում են հայտնվել ԱՄՆ ու ԵՄ պատժամիջոցների պատճառով: Բացի այդ, սեպտեմբերին Իտալիայի կառավարությունը արգելանք է դրել Ռոտենբերգին պատկանող 30 միլիոն դոլարի ակտիվների վրա: