Ռոհանին և Ալիևը Թեհրանում քննարկել են Իրան-Ադրբեջան-Ռուսաստան ձևաչափով համագործակցության հարցը

13

Իրանի ու Ադրբեջանի նախագահներ Հասան Ռոհանին և Իլհամ Ալիևը Թեհրանում քննարկել են Իրան-Ադրբեջան-Ռուսաստան ձևաչափով համագործակցության հարցը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք այսօր քննարկել են եռակողմ փոխգործակցության հարցերը, այդ թվում Իրան-Ադրբեջան-Ռուսաստան, Իրան-Ադրբեջան-Թուրքիա, Իրան-Ադրբեջան-Վրաստան ձևաչափներով։ Առաջին՝ այսինքն  Իրան–Ադրբեջան- Ռուսաստան ձևաչափի շրջանակում ավելի վաղ դրական քայլեր են կատարվել ու եռակողմ հանդիպում է անցկացվել»,- ասել է Ռոհանին։

Նա նշել է, որ «տարածաշրջանային խնդիրների՝  այդ թվում Սիրիայում ու Իրաքում տիրող իրավիճակների հարցում Թեհրանի ու Բաքվի դիրքորոշումները շատ մոտ են»։

Ալիևի ու Ռոհանիի բանակցությունների արդյունքում ստորագրվել է փաստաթուղթ՝ ահաբեկչության ֆինանսավորման դեմ Ադրբեջանի ու Իրանի համատեղ պայքարի մասին։

Ստորագրվել է նաև հուշագիր, որը նախատեսում է երկու երկրների երկաթգծերի միացումը։