Ռոդշիլդներն իրենց վրա են վերցնում Ուկրաինայի պետական պարտքը

3

Ամերիկյան ներդրումային Franklin Templton ֆոնդը զբաղվում է Ուկրաինայի պետական պարտքերի պատասխանատվության գնմամբ, այս հարցով հետաքրքրված է  Ռոդշիլդների ընտանիքը:

Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, Ռոդշիլդների ընկերությունը առաջարկել է ստեղծել ուկրաինական արժեթղթերի սեփականատերերի ասոցիացիա:  Rothschild&Cie ընկերության ֆրանսիական ստորաբաժանումը պատրաստակամություն է հայտնել միջնորդ հանդիսանալու Ուկրաինայի պետական պարտքի վերաբերյալ երկրի ֆինանսների նախարարության և պարտատերերի բանակցությունների հարցում: 

Հիմա պարտատերերը սպասում են Կիևի առաջարկներին, որոնց մասին կտեղեկացնեն մարտի կեսերին: Այս մասին հայտնել է Rothschild&Cie-ի Ռուսաստանի և ԱՊՀ-ի հարցերով գործադիր տնօրեն Ջովաննի Սալվետտին: Նրա խոսքով՝ բանակցությունների մասնակիցներից շատերը պատրաստ են խիստ պայմանների: Սալվետտին նաև նշել է, որ հենց պարտատերերի կարծիքներն են այս հարցում տարբեր. մի մասը նախընտրում է սպասել կառավարության առաջարկին, մյուսներն ուզում են խիստ կանոններ սահմանել:  «Այս պահին պարտատերերն ու ֆոնդի ներկայացուցիչները տեսակետներով են փոխանակվում, ինչպես նաև քննարկվում են պարտավորությունների և ծրագրի վերաբաշխման գործընթացները»,- ասել է նա:

Հարկ է նշել, որ ուկրաինական հեղաշրջումից հետո երկրի պետական պարտքը 40.3 տոկոսից հասել է 71.5 տոկոսի: