Ռոբերտ Քոչարյանն ազատ կարձակվի. դատարանը բավարարեց բողոքը (տեսանյութ)

11

Վերաքննիչ դատարանը բավարարեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը: Որոշումը հրապարակեց դատարանում նախագահող դատավոր Արսեն Նիկողոսյանը:

Որպես գրավ Քոչարյանը դատարանին կվճարի 2 միլիարդ դրամ:

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանն ավելի վաղ մերժել էր պաշտպանական կողմի երեք միջնորդությունները՝ անձնական երաշխավորությամբ ազատելու, գրավի դիմաց ազատելու, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խափանման միջոցը փոխելու մասին:

Դատարանը երեք նիստում լսեց պաշտպանական կողմի, մեղադրող կողմի, տուժող կողմի փաստարկները: