Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ

13

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հրապարակեց «Մարտի 1-ի» գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անհապաղ ազատ արձակելու միջնորդության վերաբերյալ որոշումը։

Դատավորի որոշմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը չփոխվեց, նա կմնա կալանքի տակ։

Ըստ էության, դատարանը հիմք չընդունեց Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ին ընդունած որոշումը: