ԵՄ «Արևելյան գործընկերության» Ռիգայում կայանալիք գագաթաժողովում հնարավոր է հայտարարվի Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկի մասին, ինչը սակայն Ասոցացման համաձայնագիր չէ, բայց ըստ Լատվիայի ԱԳՆ «Արևելյան գործընկերության» ծրագրերի համար հատուկ հանձնարարությունների դեսպան Յուրիս Պոյկանսի, բխում է Հայաստանի շահերից, որը ԵՏՄ անդամ է։ Այս մասին «New Eastern Europe»-ին տված հարցազրույցում նշել է Յուրիս Պոյկանսը։
Պոյկանսը շեշտել է, որ Ռիգայի գագաթաժողովը թեթև հանդիպում չի լինելու՝ պայմանավորված ԵՄ-ի և ՌԴ-ի տարբեր տեսակետներ ունելու հանգամանքը՝ իրենց հարևանների ապագայի վերաբերյալ։
«Մենք, բոլոր դեպքերում, փորձում ենք հստակ ազդակ տալ մեր ռուս գործընկերներին և «Արևելյան գործընկերության» անդամ երկրներին, որ գագաթաժողովն ինքնին ուղղված չէ ռուսական շահերի դեմ։ Դա մենք ցույց կտանք նաև մեր գործողություններով, օրինակ, ընդունելով Հայաստանի ու Բելառուսի արտաքին քաղաքական ընտրությունը՝ դառնալով ԵՏՄ անդամ։ Եվ հակառակը, մենք սպասում ենք, որ Ռուսաստանը կընդունի Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի եվրոպական ընտրությունը»,- ասել է նա։
Պոյկանսը նաև շեշտել է, որ իրենց քաղաքականությունը քաղաքական գերիշխանության քաղաքականություն չէ, այլ ուղղված է Եվրոպայի սահմաններից դուրս բարգաված և կայուն գոտու ստեղծմանը:











