ՌԴ Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է երկքաղաքացիության մասին օրինագիծը: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ փաստաթուղթը պարտավորեցնում է քաղաքացիներին՝ Դաշնային միգրացիոն ծառայության տարածքային մարմնին գրավոր տեսքով տեղեկացնել արտասահմանյան քաղաքացիություն ստանալու մասին՝ դրա ստացումից հետո մեկ ամսվա ընթացքում:
Բացի այդ, ՌԴ քաղաքացիները, ովքեր երկրորդ քաղաքացիություն ունեն, նախքան նոր կանոնների ուժի մեջ մտնելը պետք է երեք ամսվա ընթացքում այդ մասին տեղեկացնեն Դաշնային միգրացիոն ծառայության տեղական մարմնին:
Պարտավորության չկատարման դեպքում տուգանք է նախատեսվում՝ մինչև 200 հազար ռուբլի կամ 1 տարվա աշխատավարձի չափով տուգանք կամ մինչև 400 ժամ պարտադիր աշխատանք:














