ՌԴ Պաշտպանության նախարար, բանակի հրամանատար Սերգեյ Շոյգուն պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան՝ ադրբեջանցի կոլեգայի հետ քննարկելու անվտանգության փոխգործակցության հարցերը Կասպից ծովում, հայտնում են ՌԴ ՊՆ-ից:
Բաքվում Շոյգուն կհանդիպի Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն միջազգային անվտանգության ակտուալ հարցեր, երկու երկրների ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության, ինչպես նաև համագործակցության ամրապնդման հեռանկարները Կասպից ծովում: Այցի ընթացքում նախատեսվում է երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև 2015թ.-ի համագործակցության պլանի ստորագրում:
Շոյգուն կհանդիպի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:














