ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը՝ չարտերային չվերթի մասին

6

ՌԴ-ում ՀՀ դասպանությունը ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնում է՝

«Քաղաքացիների ուշադրությանը hերթական անգամ խնդրում ենք մեր հայրենակիցներին առաջնորդվել միայն պաշտոնական աղբյուրներից տրվող տեղեկատվությամբ։

Ի պատասխան այս օրերին հնչող բազմաթիվ հարցադրումների՝ կրկին նշենք, որ հերթական չարտերային չվերթի հնարավոր ժամկետների մասին տեղեկատվությունը դեռևս հստակեցված չէ։

Դեսպանությունը համապատասխան տեղեկատվություն ստանալուն պես կհայտնի լրացուցիչ։