ՌԴ-ն ողջունում է Սարգսյան-Ալիև ցանկացած հանդիպում. ՌԴ դեսպան

7

Ռուսաստանը ողջունում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ցանկացած հանդիպում: Հայտարարել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը՝ անդրադառնալով հոկտեմբերին Ֆրանսիայի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Փարիզում սպասվող հանդիպմանը վերաբերող հարցին:

Ինչ վերաբերվում է Ադրբեջանում գերի ընկած և մեկ օր անց խոշտանգումներից զոհված Կարեն Պետրոսյանի հարցին, ապա Վոլինկինը նշեց. «Ռուսական կողմն արդյոք հետևողական կլինի ադրբեջանական գերության մեջ Կարեն Պետրոսյանի սպանության գործի հետաքննության հարցում, սակայն դա միայն ռուսական կողմից չէ կախված: Հետաքննությունը պետք է բազմակողմանի հիմքով տարվի՝ բոլոր կողմերի ներգրավվածությամբ: Ամեն ինչ կախված կլինի հետաքննության հարցում կողմերի պայմանավորվածություններից: Բանն այն է, որ միջադեպերի հնարավոր ռիսկերը նվազեցնելու համար հարկավոր է, որպեսզի հետաքննությունների մեխանիզմը լավ աշխատի»: