ՌԴ-ն կանի ամեն ինչ՝ ԼՂ հակամարտությունը հնարավորինս շուտ լուծելու համար. ՌԴ ԱԳՆ

9

Ռուսաստանը կանի ամեն ինչ, որպեսզի որքան հնարավոր է շուտ լուծվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ռուսաստանն ակտիվորեն ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Պաշտոնական Մոսկվան հանդիսանում է այդ գործընթացի ակտիվ մասնակիցը: Մենք կանենք անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի որքան հնարավոր է շուտ մոտեցնենք այդ խնդրի լուծումը»,- ասել է Զախարովան: