ՌԴ կառավարությունը հավանություն է տվել ՀՕՊ-ի տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին ՀՀ հետ կնքված համաձայնագրին

48

Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին Հայաստանի հետ կնքված համաձայնագրին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան փաստաթուղթը հրապարակված Է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում:

«Հավանություն տալ և ներկայացնել Ռուսաստանի Դաշնության նախագահին՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնության ժողովի Պետդումայի վավերացմանը դնելու հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջեւ կնքված համաձայնագիրը, որը 2015 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրվել Է Մոսկվա քաղաքում»,-ասված է որոշման մեջ: