ՌԴ դեսպանի արձագանքը՝ ՀՀ նախկին իշխանության ներկայացուցիչների՝ ՌԴ-ի կողմից արտահանձնման վերաբերյալ

5
«Ես ցանկանում են այս հարցը դիտարկել իրավական հարթությունում, ոչ թե քաղաքական»,- ՀՀ նախկին իշխանության ներկայացուցիչներին արտահանձնելու հետ կապված Ռուասաստանի վարած քաղաքականության մասին հարցին այսպես պատասխանեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ Ռուսաստանի օրվա նախօրեին անցկացվող մամուլի ասուլիսին:

Դեսպանը չցանկացավ մեկնաբանություններ տալ այս առիթով, միայն շեշտեց, որ հարցը քաղաքական չէ: Եվ կարճ հավելեց. «Այս հարցով երկու երկրների՝ այդ հարցերով զբաղվող կառույցները համագործակցում են, ուստի ես մեկնաբանություններ անել չեմ կարող»: