Ռազմական գործողությունների դեպքում ՀԱՊԿ-ը Արցախին ռազմական օգնություն չի ցուցաբերի. ՀԱՊԿ շտաբի պետ

12

Լեռնային Ղարաբաղը ՀԱՊԿ անդամ չէ, և կազմակերպությունը Ստեփանակերտին ռազմական օգնություն չի ցուցաբերի պատերազմի դեպքում։ Այս մասին մարտի 6-ին՝ «ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական անվտանգության հիմնական սպառնալիքները» թեմայով Մոսկվա–Երեւան–Աստանա–Բիշքեք–Մինսկ տեսակամուրջի  ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։

Սիդորովի խոսքով՝ ՀԱՊԿ համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի հետ, և ՀԱՊԿ–ն Երևանի առաջ ունի որոշակի պարտավորություններ։ «Հայաստանի քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ սպառնալիքի պարագայում ՀԱՊԿ–ն նրանց վտանգի մեջ չի թողի»,–նշել է Սիդորորվը։

Սիդորովը ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ ՀԱՊԿ-ն լիազորություն չունի միջամտել այս կամ այն հակամարտությանը, որի մասնակից է կազմակերպության անդամ  պետությունը՝ առանց համապատասխան խնդրանքի, այն պարագայում, երբ Հյուսիսատլանտյան դաշինքը անդամ երկրներին աջակցություն է ցուցաբերվում`առանց սպասելու օգնություն խնդրանքի: Դա, նրա կարծիքով, այդքան էլ ճիշտ չէ և խախտում է ՆԱՏՕ անդամ երկրների ինքնիշխանությունը: