ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը լրագրողների հետ զրույցում հերքեց, որ իր և ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի միջև «ռազմբորկա» է եղել։
«Աբսուրդի ժանրից է», – լրագրողներին ասաց Թամրազյանը։
Հարցին, թե ի վերջո ի՞նչն է նրանց միջև տարաձայնության պատճառը, Թամրազյանը պատասխանեց․
«Պարոն Գոգյանի հետ բացի աշխատանքային և գործնական քննարկումներից որևէ այլ բան չի եղել»։
Փոխնախարարն անպատասխան թողեց իր հավանական հրաժարականի մասին հարցը։











