Ջոն Քերրին վերստին հանձնարարել է խաղաղ կարգավորում գտնել այս հակամարտության համար. Հեֆերն

7

Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը կհանդիպեն մոտ ապագայում, հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

«Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրներից է և ԼՂ հակամարտության կարգավորման գործում հանդես է գալիս որպես միջնորդ: Համանախագահները կանոնավոր հանդիպումներ են ունենում կողմերի հետ՝ հետագա քայլերը քննարկելու համար: Հույս ունենք, որ մոտ ապագայում նախագահների միջև հանդիպումը կկայանա», – ասել է նա: 

Համանախագահները արաբաղյան խնդրի լուծման հարցում հետևողական են և պնդում են, որ խնդրի լուծման համար կա միայն մեկ ճանապարհ՝ բանակցված, խաղաղ լուծում:

«Համանախագաները խստորեն քննադատում են ռազմական հռետորաբանությունը և դատապարտում են հրադադարի խախտումները»: Հեֆերնը նաև շեշետել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին վերստին հանձնարարել է իրենց խաղաղ կարգավորում գտնել այս հակամարտության համար: