Ջեմալ փաշայի թոռը հայ վրիժառուներին ավազակ անվանեց. Նրան ջերմ ընդունեցին. ճանապարհեցին ծափահարություններով….

53

Մոսկվա կինոթատրոնը լեփ-լեցուն էր: Կթվար, թե ինչ-որ կարևոր մարդ է եկել, որ բոլորն այդքան ուրախ դեմքով սպասում էին, բայց հյուրը 20-րդ դարասկզբի հրեշներից մեկի՝ Ջեմալ Փաշայի թոռն էր՝ Հասան Ջեմալը:  

Հասան Ջեմալի Հայոց ցեղասպանությանը նվիրված գրքի շնորհանդեսն էր:

Իրականում Հայաստանում դժվար թե լինի որևէ մեկը, ով գիրք գրի Հայոց Ցեղասպանության մասին ու այդ գրքի շնորհանդեսին Մոսկվա կինոթատրոնի դահլիճ լցնի, ոչ ոքի նույնիսկ չի էլ հետաքրքրի այդ հանգամանքը, բայց որ Հասան Ջեմալը գիրք է գրել, իբր ներողություն խնդրել իր պապի արած մեղքերի համար, նրան անպայման լեփ-լեցուն դահլիճում կդիմավորեին: 

Հասան Ջեմալը պատմեց, որ Հայոց Ցեղասպանության մասին քաղաքագիտություն ուսումնասիրելիս է իմացել: Նա ասաց, որ Թուրքիայում ցեղասպանության մասին խոսելը գլխացավանք է, և Հրանտ Դինքը, ով իր մտերիմ ընկերն է եղել, դա իմանալով խոսել է, և ահա մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ Դինքի հետ:

Հասանն ասաց, որ ինքը պարտքի զգացողություն ուներ Դինքի առաջ, և որ Դինքի շնորհիվ ինքը ճանաչեց հայոց ցավը:

Ջեմալը շարունակ խոսում էր հայ-թուրքական երկխոսության մասին, որ քարերը տեղաշարժել է պետք:  Ասաց նաև, որ նախկինում ժխտել է Հայոց Ցեղասպանությունը, բայց այսօր գրել է հակառակի մասին, և ինքը մեղավոր չէ, քանզի լրագրող է և անընդհատ իր մտքերը փոխվում են:

Հասանի խոսքով՝ իր բարեկամներն այդքան էլ վատ չարձագանքեցին գրքին, միայն իր հորաքրոջ տղան ասել է, որ «Փաշա պապն(Ջեմալին Փաշա պապ են ասել ընտանիքում) այնքան էլ ներգրավված չէր 1915թ-ի կոտորածների մեջ»:  Հասանն անընդհատ ասում էր, որ Թուրքիան տոտալիտար երկիր էր, և դեռևս 2005-ին նույնիսկ կոնֆերանս էին ուզում կազմակերպել այս հարցերի շուրջ և իրենց հանդեպ հետապնդումներ են սկսվել: Բայց այսօր Թուրքիան բավական մեղմ է ընդունում այս հանգամանքը:

Հասանն անդրադարձավ նաև ԱՍԱԼԱ-ին: Նրա խոսքով, երբ 1948թվին սկսվեց Հայ ազգային գաղտնի բանակի գործունեությունը, շատ թուրք գործիչներ, որ զոհ գնացին, հենց իր՝ Հասանի ընկերներն էին:

«Եկե՛ք չտրվենք պատմությանը, պատմությունը թող մեզ գերի չվերցնի, չեմ ուզում մոռանանք, բայց գերի չդառնանք, Թուրքիան պետք է առերեսվի իր պատմությանը, իսկ Հայաստանը պետք է բուժվի»,- ասաց Ջեմալի թոռը:

«Իմ գրքի նպատակը իմ անցյալի, իմ հուշերի, իմ երկրի հուշերի հետ սեղան նստելն էր: Հայերի և թուրքերի միջև մեծ պատ կա, և այն պետք է վերացվի»:

Խոսելով 1922-ին հայ վրիժառուների կողմից իր պապի՝ Ահմեդ Ջեմալ Փաշայի սպանության մասին՝ Հասանը նրանց ավազակ անվանեց: Հետո ասաց, որ Ջեմալին սպանողի թոռանը՝ Արմեն Գևորգյանին 2009-ին հանդիպել է Հարվարդում, և նրանք իբրև թե մտերիմ ընկերներ են դարձել:

Հասանն այդպես էլ իր ելույթը լսելու հավաքված հանրության առաջ ներողություն չխնդրեց պապի գործած հերշությունների համար: Նա ամենևին զղջացողի դեմք չուներ, շատ հաղթական էր տրամադրված և չափազանց հանգիստ էր: Ջեմալի թոռանը երկու անգամ ծափահարեցին, վերջում ևս նրան ծափողջյուններով հրաժեշտ տվեցին, նա նույնիսկ շնորհակալություն չհայտնեց: Միջանցքում վազում էին նրա ետևից, սեղմում ձեռքը և խնդրում լուսանկարվել…

Իսկ ներկաներին, իբր ժամանակի սղության պատճառով, այդպես էլ հարց տալու իրավունք չտրվեց, և ոչ ոք չկարողացավ հակադարձել Ջեմալի ասածներին:  Նա ասաց այն, ինչ ուզում էր և հեռացավ:

Միայն այն, որ նա Ջեմալի՝ Հայոց Ցեղասպանության կազմակերպիչներից մեկի թոռն էր, և իր երակներում հոսում էր այդ հրեշի արյունը, այդքանը հերիք էր, որ նրան թույլ չտային Հայաստան գալ՝ չնայած որ Հասանը բազմիցս է եղել Հայաստանում և վստահաբար դեռ շատ կգա: Ընդհանրապես կարևոր չէ, թե նա ինչ գիրք է գրել, նրա վրա ինչ վերնագիր է դրել, զղջում է, թե չի զղջում, այսօր մենք զղջումների ժամանակ չունենք և գառնուկի մորթով գայլերի խոսքերին տուրք տալու ժամանակ ևս չկա: Բայց արի ու տես, որ այդ մարդուն Հայաստանում, որը ամիսներ անց ոգեկոչելու է Հայոց Ցեղասպանության 100-ամյակը, 1.5 մլն զոհերի հիշատակը, մեր հայրենիքի կորուստը, այսօր ծափողջույններով ենք դիմավորում և ճանապարհում այդ հրեշի թոռանը: Ինչի՞ համար:

Ի՞նչ երկխոսություն: Թուրքը միշտ թուրք է, կապ չունի գրող է, դիվանագետ է, հասարակ քաղաքացի է, ցեղասպանություն անունը տվող է, թե հրեշի գեներով արարած: Նա միևնույն է թուրք է, և մեր գենետիկ թշնամին է: Իսկ այս երկխոսությունները, հայ-թուրքական հարաբերությունների շտկման ջանքերը, ֆարս են, նպատակը մեկն է՝ ամեն կերպ վերջ դնել Հայոց Ցեղասպանության ճանաչման, պահանջատիրության և փոխհատուցման հարցը: Իսկ այս ֆարսերը կարծես աշխատում են: Հարկավոր է ամեն կերպ վերջ դնել այս օտար խաղերին, և սորոսների կողմից ֆինանսավորվող հակահայ երկխոսություններին: 

Ինչ վերաբերում է նրան, որ նրա գրած գիրքը մեր բերանը լեզու է դնում, ապա կարծում եմ դա մեզ ոչինչ չի տալիս, քանզի մենք պետք է պահանջատեր լինենք և ոչ «զղջացողների» խոսքերից շոյվողներ: Արդեն վաղուց անցել է Ցեղասպանություն ասողներին սպասելու ժամանակը, պետք է քայլ առաջ անենք, այլևս մնան խեղկատակություններից շատ չուրախանանք:

Սրանից ստորացուցիչ բան չէր կարող լինել Հայոց մայրաքաղաքի սրտում: Հասան Ջեմալը պետք է անարգվեր և ոչ՝ նման ջերմության արժանանար:

Իսկ մեր երկրի ղեկավարները՝ ի դեմս Ազգային անվտանգույան, պետք է հոգային, որ այդ անձը չմտներ մեր երկիր և առավել ևս նման ճոխ շնորհանդես չկազմակերպեր, բայց ցավոք, այսօր մեր երկրում դրածոներ են իշխում, ովքեր սեփական շահերից, անձնական հաշիվներից այն կողմ ոչինչ չեն ճանաչում, իսկ Ազգային անվտանգությունը թշնամուն որսալու փոխարեն, ներսում մանր ձկներ է փնտրում:

Չնայած զարմանալ հարկավոր չէ, երբ երկրի բարձրագույն ներկայացուցիչները, կաթողիկոսն ու նախկին վարչապետը, գրկախառնված նկարվում են «Գորշ գայլերի» ներկայացուցչի հետ, ապա Ջեմալ փաշայի թոռանը պետք է նման շուքով ընդունեին`իրենց իսկ հովանավորչությամբ:

Ցավալի օրինաչափություն:

Ի դեպ, գրքի թարգմանիչ Ռուբեն Մելքոնյանը հայտարարեց, որ «Հրանտ Դինք» հիմնադրամը խեղաթյուրել է իր թարգմանության տեքստը և գրքի մեջ բացակայում են Հասանի շատ կարևոր նշումներ՝ Արցախյան հարցի շուրջ, ինչպես նաև ԱՍԱԼԱ-ի:

Այս հանգամանքը բերում է նրան, որ Հասանը եկել էր Հայաստան ոչ թե Ցեղասպանության ճանաչման, իր սրտաճմլիկ գրքի շնորհանդեսի համար, այլ հավանաբար իր պապիկին տված խոստման ետևից:

Պետք է զգուշանալ այս հակահայ քայլերից: