Պուտինն ու Նազարբաևը քննարկել են Սարգսյան-Ալիև սպասվող հանդիպումը

9

Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Նուրսուլթան Նազարբաևը օգոստոսի 7-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են տարբեր ձևաչափերով, այդ թվում Մաքսային միության անդամների և Ուկրաինայի միջև հանդիպումների, կամ ԱՊՀ երկրների ղեկավարների արտահերթ նիստի շրջանակներում Ուկրաինայի նախագահի հետ ուղիղ բանակցությունների անցկացման համար հնարավոր համատեղ գործողությունների վերաբերյալ: 

Բացի այդ, Ռուսաստանի և Ղազախստանի ղեկավարները քննարկել են Սոչիում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների սպասվող հանդիպումը, որի նպատակը կողմերի դիրքորոշումների մերձեցումն է: