Պուտինն ու Էրդողանը քննարկել են ԼՂ հիմնախնդիրը

15

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն ու իրավիճակը Սիրիայում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը: 

 Խոսելով ԼՂ հիմնախնդրի շուրջ՝ ՌԴ-ում երկօրյա պաշտոնական այցով գտնվող Էրդողանն ասել է. «Հավատում եմ, որ Ռուսաստանն ու Թուրքիան տարածաշրջանում պարտավորություններ ունեն հայ-ադրբեջանական հակամարտության և Սիրիայում առկա իրադրության տեսանկյունից»: