Հակապուտինյան բողոքի ակցիան շարունակվում է. բազմաթիվ ակտիվիստներ բերման են ենթարկվել (Լուսանկարներ)

16

Ժամը 13-ին սկսված բողոքի ակցիան և երթը այս պահին կանգ է առել Նալբանդյան փողոցում՝ մետրոյի հարևանությամբ: Նշենք, որ ակցիան սկսվել է Ազատության հրապարակից, ակցիայի մասնակիցները երկու անգամ Հյուսիսային պողոտայով անցնելուց հետո վերջապես կարողացան շրջանցել ոստիկանների պատը, այնուհետև գնացին դեպի կառավարության շենք: Կառավարության շենքից հետո երթը շարունակվեց դեպի Ամիրյան փողոց, որտեղ ոստիկանների մի մեծ բանակ երկու կողմից շրջափակել էր ակցիայի մասնակիցներին: Հրմշտոցի արդյունքում՝ հայտնի դարձավ, որ 4-5 մասնակցի հենց այնտեղ են բերման ենթարկել: Այնուհետև բախումներից խուսափելու համար երթը հետ շարժվեց դեպի Նալբանդյան փողոց, այնտեղ ևս բախումներ եղան: Մինչ այս պահը բողոքի մասնակիցները Նալբանդյան փողոցի վրա են:

Նշենք, որ բազմաթիվ բերման ենթարկվածներ կան: