Պուտինի խորհրդականը Հայաստանը համեմատել է Կալինինգրադի մարզի հետ

9

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևը  «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադառնալով Հայաստանին, այն համեմատել է Կալինինգրադի մարզի հետ:

Խոսելով ՀՀ-ի անդամակցությունը Մաքսային Միությանը և ընդհանուր սահմանների բացակայության մասին՝ վերջինս որպես օրինակ բերել է Կալինինգրադի մարզը, որը նույնպես ընդհանուր սահման չունի ՄՄ-ի հետ:

Այն դիտարկմանը, որ Հայաստանը մարզ չէ, այլ պետություն է, Գլազևը նշել է. «Մեզ համար տարբերություն չկա՝ պետություն է դա, թե պետության մարզ: Կարևորն այն է, որ միասնական մաքսային տարածք է: Արդեն հինգերորդ տարին է՝ գոյություն ունի Կալինինգրադի մարզը, որի հետ ընդհանուր սահմաններ չկան»:

Բայց Կալինինգրադն ունի ծով, իսկ Հայաստանը՝ ոչ: Գլազևը արձագանքել է, որ Հայաստանը պատրաստվում էր Ասոցացման համաձայնագիր ստորագրել ԵՄ-ի հետ: Նրա խոսքերով՝ ըստ ասոցացման համաձայնագրի՝ Հայաստանը պարտավորվում էր կատարել ձկնորսության, ակվամշակույթի և ծովային տրանսպորտի ԵՄ նորմերը:

«Մենք կսահմանենք ապրանքների մոնիթորինգ, որոնք հատում են Հայաստանի պետական սահմանը… Սակայն չեն լինի ո՛չ մաքսատուրքեր, ո՛չ մաքսային ձևակերպումներ: Կլինի մոնիթորինգ, որի կանոնները կամրագրվեն հատուկ կերպով»,- ասել է Գլազևը՝ համոզմունք հայտնելով, որ ընդհանուր սահման չունենալը, այնուամենայնիվ խնդիրներ կառաջացնի: