Պուտինը ստորագրել է սահմանադրական փոփոխությունների օրինագիծը

5

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Սահմանադրությունում փոփոխություններ անելու մասին օրինագիծը, որը թույլ կտա նրան կրկին մասնակցել նախագահական ընտրություններին:

Այժմ փաստաթուղթը կուղարկվի Սահմանադրական դատարան, որտեղ հիմնական օրենքում փոփոխություններ կատարելու փաթեթը քննարկվելու է փակ ռեժիմով, այնուհետև կհանձնվի համառուսական քվեարկության, որից հետո անմիջապես կընդունվի:

Ավելի վաղ օրինագիծը հաստատվել էր Պետդումայի, Դաշնային խորհրդի, ինչպես նաև Ռուսաստանի տարածաշրջանների խորհրդարաններ կողմից: