Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ՀՀ-ի հետ ՀՕՊ միավորված համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը

6

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի քննարկմանն է ներկայացրել հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին Երևանի ու Մոսկվայի միջև կնքված համաձայնագիրը, հայտնում է Gazeta–ն։

Հայաստանի հետ համապատասխան համաձայնագիրը ստորագրվել էր Մոսկվայում 2015-ի դեկտեմբերի 23-ին։ 2016-ի հունիսին ՀՀ ԱԺ-ն ձայների մեծամասնությամբ կողմ էր քվեարկել Կովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի հետ միավորված ՀՕՊ համակարգ ստեղծելու մասին համաձայնագրի վավերացմանը։