Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ղրիմի Հանրապետությունը անկախ և ինքնիշխան պետություն ճանաչելու մասին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ըստ հրամանագրի՝ Ղրիմի անկախությունը Ռուսաստանի կողմից ճանաչվում է մարտի 16-ին կայացած հանրաքվեի հիման վրա: Ռուսաստանը նաև ճանաչում է Սևաստոպոլ քաղաքի հատուկ կարգավիճակը Ղրիմի կազմում: Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրելու պահից:














