Պուտինը հոկտեմբերի 14-ին կայցելի Հայաստան

4

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 14-ին կայցելի Հայաստան՝ ՀԱՊԿ նստաշրջանին մասնակցելու համար։ Նիստում հատուկ ուշադրություն է դարձվելու ահաբեկչության հակազդեցության միջոցներին։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Պլանավորվում է քննարկել իրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, ինչպես նաև կազմակերպության հավաքական անվտանգության համակարգերի կատարելագործման հարցերը։ Հատուկ ուշադրություն է դարձվելու միջազգային ահաբեկչության հակազդեցության միջոցներին։

Երևանում կայանալիք նստաշրջանում ՀԱՊԿ նախագահությունը Հայաստանից կանցնի Բելառուսին։